Լիլյա Հովհաննիսյան
Արտաքին տեսք
Լիլյա Հովհաննիսյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 29, 1932 |
Ծննդավայր | Թավրիզ, Իրան |
Մահացել է | դեկտեմբերի 30, 1998 (66 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Կրթություն | Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջ |
Քաղաքացիություն | Իրան, ԽՍՀՄ և Հայաստան |
Մասնագիտություն | դերասանուհի |
Աշխատավայր | Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոն, Հայաստանի Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի պետական անսամբլ և Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբ |
Երեխա(ներ) | Սոնա Հովհաննիսյան |
Պարգևներ և մրցանակներ | |
Լիլյա Հովհաննիսյան (Լիլիկ, Լիլիթ Հովհաննիսյան, հունվարի 29, 1932, Թավրիզ, Իրան - դեկտեմբերի 30, 1998, Երևան, Հայաստան), հայ դերասանուհի։ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1978)[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լիլյա Հովհաննիսյանը ծնվել է 1932 թվականին Թավրիզում։ 1946 թվականին ընտանիքի հետ տեղափոխվել է Խորհրդային Հայաստան։ Նախ ապրել է Էջմիածնում, ապա տեղափոխվել է Երևան, եղել Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի դերասնաուհի։ Աշխատել է Թաթուլ Ալթունյանի ղեկավարած Հայաստանի ժողովրդական Երգի-պարի անսամբլում։ Ավարտել է Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի վոկալ բաժինը։ Աշխատել է Հայաստանի ակադեմիական կապելլայում, 1963 թվականից՝ Էմմա Ծատուրյանի ղեկավարությամբ գործող երգչախմբում[2]։
Մահացել է 1998 թվականին Երևանում։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմ | Տարի | Դեր |
---|---|---|
Փեսատես | 1954 | Արմենուհի |
Լեռնային լճի գաղտնիքը | 1954 | Կարինե |
Ում է ժպտում կյանքը | 1957 | Անահիտ |
Սիրտն է երգում | 1957 | Սոնա |
Իմ ընկերոջ մասին | 1958 | Գոհար |
Ինչու է աղմկում գետը | 1958 | Սեդա |
01-99 | 1959 | Արփիկ |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Лилия Оганесян». Кино-Театр.РУ. Վերցված է 2018 թ․ հունվարի 29-ին.
- ↑ «Լիլյա Հովհաննիսյանի մասին zarkfoundation.com կայքում».
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|